‘Բանագնացները բանտում կհանդիպեն քուրդ անջատողականների առաջնորդի հետ’

825

Քուրդիստանի բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլա Օջալանը, որն իր ցմահ ազատազրկումն է անցկացնում թուրքական բանտում, կարող է բանագնացների պատվիրակությանը հանձնել քրդական հարցի կարգավորման վերաբերյալ հերթական նամակը: Ինչպես  РИА Новости-ին հայտնել է Խաղաղության և ժողովրդավարության կուսակցության մամլո քարտուղար Էրսին Օնգելը, որն ակտիվ մասնակցություն ունի քրդական հարցի կարգավորման գործընթացին, թվով վեցերորդ պատվիրակությունն է մեկնել Մարմարի ծովի Իմրալի կղզի, որտեղ գտնվում է բանտը: Օնգելի խոսքերով՝ ներկայում քուրդ գրոհայինների դուրսբերումն ընթանում է ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն. նրանք Թուրքիայի տարածքը լքում են գիշերվա քողի ներքո, նրանց պահպանում են ինչպես թուրքական հատուկ ծառայությունները, այնպես էլ Իրաքի Քրդական  ինքնավարության ներկայացուցիչները: Քանի որ այս գործընթացը շատ ցավոտ է ու հուզումնալի, Թուրքիայի իշխանությունները և տեղական ԶԼՄ-ները, սադրանքներից խուսափելու համար, գրեթե չեն լուսաբանում քուրդ գրոհայինների «ելքի» ընթացքը, փոխանցում է  РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘Իրանում մեկնարկել է նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճերի երրորդ ռաունդը’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի հավաքականը ամոթալի պարտություն կրեց Մալթայից’