‘Բանակում չծառայած անձնավորությունը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական’

1802

Քիչ առաջ արդեն տեղեկացրել էինք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի որոշմամբ՝ Դավիթ Վրույրի Ջամալյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական:

Այս կապակցությամբ լրագորղ Մհեր Ղալեչյանը ֆեյսբուքում գրում է.

Ցնցող է. այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի Դավիթ Ջամալյանին իր խորհրդական է նշանակել:

Մենակ մեր մոտ կարա նման բան լինի, որ բանակում չծառայած անձնավորությունը դառնա բանակի ղեկավարի խորհրդական: Շատ դժվար է պատկերացնել, թե էս տղան (որը ամենուրեք ներկայանում է որպես ռազմական հոգեբան, ինչը առանձին արտառոց դեպք է) ինչ խորհուրդներ պիտի տա ՊՆ նախարարին…

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ. Բրիտանական հատուկ ծառայությունները սպառնացել են Guardian թերթին’
Հաջորդ հոդվածը‘Պաշտպանության նախարարի նորաթուխ խորհրդականը քննադատում է բանակը քննադատողներին’