‘Բանակում սպանությունների հարցը կարող է քննարկվել Ազգային ժողովում’

1013

«Հինգշաբթի օրը կայացած նիստի ժամանակ մենք քննարկել ենք բանակում զոհված զինվորների ծնողների դիմումը բանակում ապօրինությունների և չբացահայտված սպանությունների վերաբերյալ և չբացահայտված այդ սպանությունների քննարկման նպատակով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը»: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում հայտնեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող և խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

«Այդ հարցում մենք հաստատել ենք, որ նման առաջարկի քննարկման համար բոլոր հիմքերը կան, և խմբակցությունը հանձնարարել է Լյուդմիլա Սարգսյանին հավաքել Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու օրինագծի համար անհրաժեշտ հիմնավորումները»,- ասաց Զուրաբյանը:

Նրա խոսքով՝ ապագայում կուսումնասիրեն այդ հիմքերը, և խմբակցության դրական որոշման դեպքում օրինագիծը կմտցվի շրջանառության մեջ:

Նախորդ հոդվածը‘Ռոնալդուն «Ռեալին» նոր պահանջներ է ներկայացրել’
Հաջորդ հոդվածը‘Չինաստանն իր սպառազինությունը համալրել է առաջին ավիակրով’