Բանակցություններ թալիբների հետ, Փանջշերում մարտերը շարունակվում են

486

Քաբուլի օդանավակայանը կարող է վերաբացվել արդեն ուրբաթ օրը, հաղորդում են Քաթարից։

Այդ երկրի արտաքին գործերի նախարարը հաստատել է, որ Քաթարը բանակցություններ է վարում թալիբների և Թուրքիայի հետ՝ Աֆղանստանի մայրաքաղաքից առևտրային ավիաչվերթները վերականգնելու վերաբերյալ։

Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Դոմինիկ Ռաաբն այցելելում է Պակիստան, որտեղ կհանդիպի իր պակիստանցի գործընկերոջ՝ Շահ Մահմուդ Կուրեշիի հետ, և կայցելի Աֆղանստանի հետ սահմանային գոտի։

«Թալիբանը» հայտարարել է, որ Աֆղանստանի նոր կառավարությունը կհայտարարվի առաջիկա օրերին, սակայն առայժմ պարզ չէ, թե այն իրենից ինչ է ներկայացնելու։

Այդ ընթացքում ծանր մարտեր են շարունակվում Փանջշերի հովտում, որտեղ Ահմադ Մասուդի կողմնակիցները կատաղի դիմադրություն են ցույց տալիս թալիբներին։

«Թալիբանը» հայտարարել է, որ Դիմադրության ազգային ճակատի մարտիկներից զավթել է տարածքի մի մասը և վնաս է հասցրել նրա կենդանի ուժին։

Փանջշերը Աֆղանստանի միակ շրջանն է, որ թալիբների վերահսկողության տակ չի գտնվում։ Այստեղ հավաքվել են իսլամիստական այդ խմբավորման շատ հակառակորդներ, այդ թվում նաև Աֆղանստանի նախկին փոխնախագահ Ամրուլլա Սալեհը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըUS Open. Ցիցիպասն ու Օսական հաջորդ փուլում են, այլ արդյունքներ
Հաջորդ հոդվածըGuardian․ Հռոմի պապը սխալմամբ մեջբերում է արել Պուտինից