‘«Բանանցի» լավագույն հնգյակը’

1098

Հայաստանի լավագույն ֆուտբոլիստին ընտրելու համար, բարձրագույն խմբի ակումբներից յուրաքանչյուրը ներկայացնում է իր թիմի հինգ խաղացողների: Ինչպես և անցյալ տարի, ՀՖՖ-ին այս տարեմուտին էլ քվեարկության արդյուքում որոշելու է տարվա լավագույն ֆուտբոլիստին: «Բանանց» ֆուտբոլային ակումբը ներկայացրել է իր ֆուտբոլիստների հնգյակը`

1. Արթուր Թորոյան

2. Հովհաննես Համբարձումյան

3. Արամ Շախնազարյան

4. Սարգիս Կարապետյան

5. Նարեկ Գյոզալյան

Նշենք, որ երեկ ֆուտբոլիստի կոչման 5  թեկնածուներին ներկայացրել էր «Փյունիկը»:

Հիշեցնենք, որ նախորդ տարի ՀՖՖ-ն փոխել էր Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի որոշման կարգը և որոշվում է ոչ թե առաջնության, ինչպես եղել էր նախորդ տարիներին, այլ տարվա լավագույն խաղացողին: Այսինքն, տարվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների թվում կլինեն նաեւ ազգային հավաքականի անդամները, ովքեր հանդես են գալիս արտերկրում:

Նախորդ հոդվածը‘ԵՄ-ն կոչ է անում գալիք ընտրություններում հաշվի առնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները ‘
Հաջորդ հոդվածը‘Լուվրի տնօրենը կհեռանա պաշտոնից’