‘Բանան տեղափոխող նավն 9 տոննա կոկային է հասցրել Բելգիա’

244

Բելգիայի Անտվերպեն նավահանգստում բաբան տեղափոխող կոնտեյների մեջ 9 տոննա կոկային է հայտնաբերվել։

Սա Բելգիայում երբեւէ առգրավված թմրանյութերի ամենամենծ խմբաքանակն է։ Բեռան շուկայական արժեքը 500 միլիոն է։

Անտվերպենի դատախազուքյան ներկայացուցիչը տեղեկացրել է, որ կոկայինը փաթեթավորված էր գրեթե 7 հազար տուփերի մեջ, որոնք իրենց հերթին թաքցված էին բանանի արկղերի մեջ։ Կոնտեյները Բելգիա է հասցրել Էկվադորից ժամանած նավը։ ԹՈստիկանները դիտմամբ չեն կանխել թմրանյութի մուտքը Բելգիա՝ որպեսզի հնարավորություն ունենան բացահայտել հանցագործներին։ Ոստիկանական գործողության արդյունքում մի քանի մարդ ձերբակալվել է։ Առգրավված բանանը հանձնվել է Ռոտտերդամի կենդանաբանական այգի։

 

Նախորդ հոդվածը‘Բելգիայում առգրավվել է երկրի պատմության մեջ կոկաինի ամենախոշոր խմբաքանակը ‘
Հաջորդ հոդվածը‘Այսօր Ստեփանակերտը տոնում է իր 89-ամյակը ‘