‘Բանգլադեշի մայրաքաղաքում պայթյուն է որոտացել’

746

Անհայտ անձինք ինքնաշեն ռումբ են պայթեցրել Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում՝ ոչ հեռու այն հյուրանոցից, որտեղ հանգրվանել է Հնդկաստանի նախագահ Պրանաբ Մուքերջին, հաղորդում է Интерфакс-ը՝ հղում անելով հնդկական Hindustan Times թերթին: Ոստիկանության աշխատակիցների խոսքերով՝ պայթյունի արդյունքում ոչ ոք չի տուժել: Ինչպես նշում է թերթը, երկու հոգի մոտոցիկլով մոտեցել են հյուրանոցի դարպասին, նետել ինքնաշեն ռումբը և անհետացել: Առայժմ հայտնի չէ՝ արդյո՞ք եռօրյա այցով Բանգլադեշում  գտնվող Մուքերջին այդ պահին հյուրանոցում է եղել:

Միջադեպը տեղի է ունեցել անկարգությունների ֆոնին, որոնք Բանգլադեշում սկսվել են այն բանից հետո, երբ ռազմական հանցագործություններով զբաղվող տրիբունալը իսլամական «Ջամաաթ-ի-Իսլամի»  ընդդիմադիր  կուսակցության մի քանի առաջնորդների դատապարտեց մահապատժի, հաղորդում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Մանչեսթերի օդանավակայանում բուռն դիմավորեցին Մոուրինյոյին եւ Ռոնալդուին’
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երրորդ միջանկյալը զեկույցը փետրվարի 18-ի ընտրությունների վերաբերյալ (ամբողջական տարբերակ)’