‘Բանգլադեշի ֆաբրիկաներից մեկում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 121-ի (տեսանյութ)’

882

Կիրակի գիշերը Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայի արվարձանում գտնվող կարի ֆաբրիկայում բռնկված հրդեհի զոհերի թիվը  հասել է 121-ի, հաղորդում է France-Presse գործակալությունը՝ հղում անելով հրշեջ ծառայության ներկայացուցիչներին: Ավելի վաղ հաղորդվում էր ինը զոհերի մասին: Հրդեհը շաբաթ երեկոյան բռնկվել էր կարի ֆաբրիկայի իննհարկանի շենքի առաջին հարկում, այնուհետև տարածվել էր ողջ շենքում՝ ստիպելով մարդկանց դուրս ցատկել պատուհաններից: Հրշեջները կարողացել են մարել կրակը հինգ ժամում: Ինչպես հաղորդել են Բանգլադեշի ոստիկանության ներկայացուցիչները, զոհերի թիվը դեռևս կարող է աճել: Հրդեհի պատճառն առայժմ անհայտ է:  

Լուսանկարը՝ REUTERS/ Andrew Biraj

Նախորդ հոդվածը‘«Նաիրիտի» աշխատակիցներն ուղղվում են ՀՀ կառավարություն` պահանջելու, որ վճարվեն իրենց աշխատավարձերը’
Հաջորդ հոդվածը‘Եվրոպայի հայերի միությունը կոչ է անում հեռուստամարաթոնի ընթացքում ստացված միջոցների մեծ մասը տրամադրել սիրիահայերին’