‘Բանգկոկում արտակարգ դրություն է հայտարարվել’

986

Թաիլանդի կառավարությունը երկրում արտակարգ դրություն է հայտարարել: Ինչպես հաղորդում է Reuters-ը, արտակարգ դրության ռեժիմը տարածվում է Բանգկոկի և մայրաքաղաքի հարակից շրջանի վրա: Այն մտցվել է 60 օրով՝ սկսած հունվարի 22-ից:

Արտակարգ դրության ռեժիմը իշխանություններին իրավունք է տալիս պարետային ժամ հայտարարել, մարդկանց ձերբակալել՝ առանց մեղադրանք ներկայացնելու, գրաքննություն մտցնել զանգվածային լրատվամիջոցներում, արգելել քաղաքական հավաքները և մուտքը խնդրահարույց շրջաններ:

Ինչպես պարզաբանել է Թաիլանդի փոխվարչապետը, արտակարգ իրավիճակի ռեժիմը մտցվել է  արդեն մի քանի ամիս երկրի ներկայիս ղեկավարության դեմ պայքարող «մարդկանց պաշտպանելու նպատակով»: Նման որոշում է կայացվել ցուցարարների և բողոքի ցույցերի ղեկավարների վրա մի շարք հարձակումներից հետո: Այդ հարձակումներ գործողներն այդպես էլ չհայտնաբերվեցին, և ընդդիմությունը դրանց կազմակերպման մեջ կասկածում է հենց իշխանություններին, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Շտապե՛ք, տաք-տաք ոսկին վերջանում է. ՀՀ կառավարություն’
Հաջորդ հոդվածը‘Ալիև. Հայաստանը Ադրբեջանի պատմական հողն է’