‘«Բանդայի գործով» հարցերն ավելի շատ են, քան պատասխանները’

1016

Պաշտպանների բացակայության պատճառով այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կրկին հետաձգվել է «բանդայի գործով» հերթական նիստը:

Հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 23-ին:

Հիշեցնենք նաև, որ Արտուշ Հակոբյանը, Դավիթ Գալստյանը, Սամվել Դավթյանը, Արման Դալլաքյանը, Արթուր Մանուկյանը, Քյարամ Ամոյանը մեղադրվում են կայուն կազմակերպված հանցավոր խմբի կազմում 2011 թվականի մայիս-սեպտեմբեր ամիսներին ավազակային հարձակումներ կատարելու համար:

2011 թվականի սեպտեմբերի լույս 23-ի գիշերը, ըստ նախաքննական մարմնի՝ հերթական ավազակային հարձակմանը նախապատրաստված ավազակախումբը վնասազերծվել էր:

Ավազակախմբի կազմակերպիչներից՝ Գուրգեն Հայրապետյանը բարձունքից վայր էր ընկել ու մահացել: Խմբի վերոթվարկյալ անդամները ձերբակալվել էին:

Նշենք նաև, որ այսօր «ՀԺ»-ն գրել էր, որ «բանդայի գործով» կցված միակ «իրեղեն» ապացույցը տուժածներից մեկի տանից գողացված օծանելիքն Է։

Իսկ «Ժողովուրդը» իր հերթին օրերս տեղեկացրել էր, որ «բանդայի» գործով տուժող «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինության ԾԻԳ-ի նախկին տնօրեն Էդուարդ Բեզոյանը ասել է, որ եթե իրական գողերին բռնեին, ապա գողոնը կհայտնաբերվեր: Բայց այս գործը, որը քննվում է շուրջ 2 տարի, դեռ համարվում է չբացահայտված, քանի որ թալանված բնակարաններից տարված որեւէ իր գործում՝ որպես իրեղեն ապացույց, ըստ էության չկա:

Հիշեցնենք նաև, որ Սեպտեմբերի 7-ին՝ երեկոյան ժամը 20:40-ին, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում մահացել էր «բանդայի գործով» ամբաստանյալ 41-ամյա Արման Դալլաքյանը: Այս փաստը, այնքան էր ազդել մյուս ամբաստանյալների վրա, որ Դավիթ Գալստյանը, Սամվել Դավթյանը և Արթուր Մանուկյանը հենց դատարանում ածելիով կտրել են իրենց մաշկը: 

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ-ներում հայտնվել է քնած Դևիդ Քեմերոնի լուսանկարը՝ գաղտնի ճամպրուկը կողքին’
Հաջորդ հոդվածը‘«Վալենսիայի» երկրպագուները բողոքի ակցիա են կազմակերպել «Սուոնսիի» դեմ խաղից հետո (Տեսանյութ)’