‘«Բանդայի գործով» և «Խոտի դեզի գործով» մեղադրող դատախազներն ազատվել են պաշտոններից’

1063

ՀՀ գլխավոր դատախազի` 2013թ. հոկտեմբերի 18-ի հրամաններով` Արմավիրի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սամվել Սինանյանը և Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Ջոն Ֆարխոյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից` սեփական դիմումների համաձայն:

Նշենք, որ Ֆարխոյանը «Բանդայի գործով» մեղադրող դատախազն էր, իսկ Սինանյանը «Խոտի դեզի գործով» մեղադրող դատախազն էր, որով մեղավոր ճանաչվեցին, ապա համաներմամաբ ազատ արձակվեցին Քեմբրիջի շրջանավարտ Արամ Մուղալյանը և իր ընկերները:

Հավելենք նաև, որ Ֆարխոյանը համեմատաբար վերջերս էր նշանակվել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ, իսկ ավելի հստակ՝ հուլիսի 12-ին:

Նախորդ հոդվածը‘Սպառել է իրեն. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել’