‘Բանկային կեղծ երաշխավորագրեր թողարկողների գործունեության հասցրած վնասը կազմում է մեկ միլիարդ դոլար’

949

Հանցագործների խումբը, որոնցից հինգը ձերբակալվել է,  ձեռնարկել է կեղծ երաշխավորագրերի արտադրություն: Հետաքննության տվյալներով՝ չարագործները հասցրել են իրացնել մի քանի հազար կեղծ փաստաթղթեր: Ընդ որում՝ դրանք պատրաստվել են նույն շենքում, որտեղ գտնվում է հենց այն բանկը, որի անունից  տրվել են երաշխիքները:

Բացառված չէ, որ հանցագործությանը մասնակից լինեն վարկային կազմակերպության աշխատակիցները: Նրանց անձնական իրերը, այլ իրեղեն ապացույցների հետ միասին, հայտնաբերվել են խարդախների գրասենյակում:

Կեղծ բանկային երաշխավորագրեր պատրաստող հանցախմբի գործունեության վնասը կազմում է մեկ միլիարդ դոլար, հաղորդում է 1tv.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՌԴ ԱԳՆ-ն պնդում է, որպեսզի Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետաքննությանը մասնակցեն նաև ռուսաստանցիները’
Հաջորդ հոդվածը‘Հայ ըմբիշները Եվրոպայի առաջնությունում նվաճեցին 5 մեդալ’