‘Բանկերից մեկի աշխատակիցը փորձել է գողանալ մոտ $100 000’

1313

Աբովյան քաղաքի բանկերից մեկի աշխատակիցը փորձել է գողանալ պահպանելու նպատակով իրեն վստահված գումարը:

ՀՀ Ոստիկանության համաձայն, հունվարի 19-ին ստացվել է ահազանգ, որ բանկի դրամապահոցից անհետացել է 34 միլիոն 500 հազար դրամ, 30 հազար դոլար և 4.500 եվրոն: Պարզվել է, որ այդ փողերի պահպանման համար պատասխանատուն բանկի աշխատակից Արտակ Գ-ն է, որը, ինչպես պարզվել է օպերատիվ միջոցառումների արդյունքում, ինքն էլ հափշտակել էր այդ գումարը: Ներկայումս նա ձերբակալված է և տվել է ցուցմունքներ:

Նախորդ հոդվածը‘102-րդ ռազմաբազայում հոգեհանգստի պատարագ է մատուցվել Ավետիսյանների ընտանիքի համար’
Հաջորդ հոդվածը‘Գրանորություն. Արտավազդ Եղիազարյան. «Քաղաքը լուսնի տակ» ‘