‘Բանկերում գոյացած հերթերի պատճառով շատերը չեն կարողացել ստանալ ամանորյա տրանսֆերտները. «ՀԺ»’

1146

Երեկ մայրաքաղաքի բանկերում մեծ հերթեր էին գոյացել։ Բանն այն է, որ նախատոնական օրերին մեր երկիր մեծ չափով դրամական փոխանցումներ են արվել, այնքան շատ, որ դեկտեմբեր ամսվա վերջին աշխատանքային օրերը բավարար չէին դրանք ստանալու համար։  Երեկ՝ այս տարվա առաջին աշխատանքային օրը, բոլորը շտապել են ժամ առաջ ստանալ հարազատների կողմից իրենց ուղարկված դրամական փոխանցումները։ Այս մասին գրում է «ՀԺ»-ն և հավելում.

«Ի դեպ, դեկտեմբերի 30-ի նույն պատկերն է եղել «Կոնվերս բանկի» «Զվարթնոց» օդանավակայանի մասնաճյուղում։ Այդ օրը բանկերի այլ մասնաճյուղեր չեն գործել, եւ հարյուրավոր մարդիկ ցանկացել են գումար ստանալը «հաջորդ տարի» չգցել։ Հերթն այնքան մեծ է եղել, որ փոխանցում ստացողների մի մասը դատարկ ձեռքով է տուն վերադարձել։ Եղել են մարդիկ, որոնց հերթը հասել է գիշերը ժամը երեքին»։

Մանրամասն` թերթի այսօրվա համարում

Նախորդ հոդվածը‘Շնորհավոր ծնունդդ, պարոն Նախագահ. (Տեսանյութեր)’
Հաջորդ հոդվածը‘Խաղատների փակվելու արդյունքում 3000-5000 մարդ դարձել է գործազուրկ. «Ժամանակ»’