‘Բաշար Ասադը վերընտրվել է Սիրիայի նախագահի պաշտոնում’

876

Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադը հաղթել է նախագահական ընտրություններում՝ ստանալով ընտրողների ձայների 89 %-ը: Ասադի հաղթանակի մասին հեռուստատեսային ուղերձում հայտարարել է Սիրիայի խորհրդարանի խոսնակ Մոհամեդ Ջիհադ Լահամը: Սիրիայի Սահմանադրական դատարանը հաղորդել է, որ երեքշաբթի կայացած նախագահական ընտրություններում մասնակցությունը կազմել է 73 %: Դատարանի մամլո քարտուղարի տվյալներով՝  քվեարկությանը մասնակցել է ավելի քան 11 միլիոն քաղաքացի՝ երկրի ներսում և նրա սահմաններից դուրս: Բաշար Ասադը նախագահի պաշտոնն զբաղեցնում է երրորդ անգամ անընդմեջ: Սիրիայում նախագահի լիազորությունների ժամկետը յոթ տարի է:

Ինչպես հաղորդում են լրագրողները Սիրիայից, Սահմանադրական դատարանի տվյալներն ուռճացված են, քանի որ քվեարկությունը տեղի է ունեցել միայն կառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Մանուկյանն ու Կարապետյանը, որպես անհամաձայնության նշան՝ լքել են դահլիճը ‘
Հաջորդ հոդվածը‘Հ.Աբրահամյանը Լարսի հարցով զանգել է ՌԴ տրանսպորտի նախարարին ‘