‘Բաշար Ասադը փոփոխություններ է կատարել կառավարության կազմում’

757

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը թարմացրել է կառավարության կազմը Դամասկոսի արվարձանում վերսկսված մարտերի ֆոնին, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով երկրի պետական լրատվամիջոցները:

Նոր նշանակումներ են կատարվել նավթի, ֆինանսների եւ գյուղատնտեսության նախարարությունում:

Շուրջ երկու տարի տեւած քաղաքացիական պատերազմի ընթացքում երկրի տնտեսությունը նշանակալիորեն քայքայվել է: Երկրում վառելիքի, հացի, էլեկտրականության եւ այլ կենսական անհրաժեշտության մթերքի ու ռեսուրսների պակասություն կա:  

Նախորդ հոդվածը‘Դիդյե Դրոգբային Ստամբուլի օդանավակայանում դիմավորել է 15 հազար երկրպագու’
Հաջորդ հոդվածը‘ԱԱԾ. «Հայրիկյանի գործն» ամբողջությամբ բացահայտելու համար կան օբյեկտիվ նախադրյալներ ‘