‘Բաշինջաղյան փողոցում երեք ավտոմեքենա է այրվել’

1329

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ փետրվարի 3-ին, ժամը 03.31-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 169 շենքի բակում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.53-ին, մարվել՝ ժամը 04.06-ին:

Պարզվել է, որ այրվել են «Օպել» մակնիշի 33 PS 907 պ/հ (վարորդ՝ Դ. Ա.) ավտոմեքենայի բեռնախցիկը և սրահը, «Նիսան» մակնիշի 34 ZS 484 պ/հ (վարորդ՝ Ս. Մ.) ավտոմեքենան ամբողջությամբ, և ջերմահարվել է «Մերսեդես» մակնիշի 34 SP 182 պ/հ (վարորդ՝ Ն. Խ.) ավտոմեքենայի սկզբնամասը:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Նախորդ հոդվածը‘ՊՆ. Հայ-ադրբեջանական սահմանում լարվածությունն աստիճանաբար նվազում է’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ն մտադիր է կրճատել տնտեսական օգնությունը Հայաստանին’