‘Բաշխվել են Վայքի քաղաքապետի ընտրությունների ՏԸՀ նախագահի և քարտուղարի պաշտոնները’

1033

Այսօր գումարվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստ, որի ընթացքում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացվել է 2015 թվականի հունվարի 18-ին Վայոց ձորի մարզի Վայք համայնքում կայանալիք համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև:

ԿԸՀ մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ թվով 3 տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոններն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև բաշխվել են հետևյալ համամասնությամբ.

Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 1-ական,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 1-ական,

Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 1-ական:

Նախորդ հոդվածը‘Հրապարակվել է «Բանդայի» գործով դատավճիռը’
Հաջորդ հոդվածը‘Գվարդիոլային նոր պայմանագիր կառաջարկվի’