‘Բաշխվել է ինսուլինի հերթական խմբաքանակը’

887

ՀՀ առողջապահության նախարարությունը հանրապետության բուժհաստատություններին հատկացրել է ինսուլինի  և  հակադիաբետիկ հաբերի հերթական խմբաքանակը։ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է Երևանի և մարզերի բժշկական բոլոր հաստատություններին հատկացվող ինսուլինային սրվակների բաշխացուցակը` մեկ ամսվա կտրվածքով և հակադիաբետիկ հաբերի բաշխացուցակները: Այդպիսով կապահովվի շաքարային դիաբետով հիվանդներին անհրաժեշտ քանակությամբ ինսուլինով հետագա անխափան մատակարարումը։ Բուժհաստատություններն իրենց մոտ հաշվառված հիվանդներին անհրաժեշտ քանակի ինսուլինային սրվակները և հակադիաբետիկ հաբերը պետք է ստանան ՀՀ ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Նախարարությունն ինսուլին ստացող շաքարային դիաբետով հիվանդներին հորդորում է տեղերում դեղի հատկացման գործում խոչընդոտների հանդիպելու դեպքում ահազանգել թեժ գիծ` 010-52-88-72 հեռախոսահամարով։

Ինսուլինային սրվակների հաջորդ խմբաքանակը կհատկացվի մինչև սեպտեմբերի 23-ը:

Նախորդ հոդվածը‘Արցախյան պատերազմ. 20 տարի առաջ. Ադրբեջանցիները լքում են Ջաբրայիլը’
Հաջորդ հոդվածը‘Օմբուդսմենը՝ ոստիկանապետին. Ինչո՞վ է պայմանավորված ոստիկանների ոչ պրոֆեսիոնալ վարքը’