‘Բասկետբոլի փառատոն Երեւանում’

1079

Անկախ Հայաստանի 21-ամյա պատմության ընթացքում Երևանում առաջին անգամ անցկացվում է  բասկետբոլի համապետական  պատանեկան փառատոն:

Մրցելու համար միավորվել են Հայաստանի և Արցախի  ինը քաղաքների 12–14 տարեկան տղաների և աղջիկների 33 թիմեր (Երևան, Գյումրի, Վանաձոր, Արթիկ, Սևան, Աբովյան, Արարատ, Մասիս և Ստեփանակերտ):

Մեկ շաբաթ տևող այս ստուգատեսը անցկացվում է «Գրանդ սպորտ» և Շենգավիթի թաղապետարանի մարզադպրոցի դահլիճներում:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի կազմակերպած այս միջոցառումը բազմաթիվ նպատակներ է հետապնդում: Առաջնային է մարզաձևը  երկրում տարածելու խնդիրը:

Մարզական երկրների օրինակով, մեզանում նույնպես բասկետբոլը կարող է հիմնական գրանցում ստանալ հանրակրթական դպրոցներում, քոլեջներում, բուհերում և ընդհանրապես ուսումնական բոլոր հաստատություններում:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ  սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ–ի գլխավոր քարտուղար  Հրաչյա Ռոստոմյանը փառատոնի բացման  արարողության ժամանակ ընդգծեց, որ մարզաձևը նաև  բնակչության շրջանում արմատավորելու նպատակ ունի և այդ ուղղությամբ արդեն  համապատասխան ծրագրեր են մշակվել, հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Կրեմլը դժգոհ է Պուտինի անունը զուտ կոմերցիոն նպատակներով օգտագործելու միտումից ‘
Հաջորդ հոդվածը‘Օբամայի եւ Ռոմնիի բանավեճերի վարողը վախենում է, որ իր հարցերը կսպառվեն ‘