‘Բասկերը ֆուտբոլային անկախություն ձեռք բերելու ճանապարհին են’

1005

2019 թվականից սկսած ֆուտբոլի Բասկոնիայի հավաքականը կարող ինչպես ընկերական, այնպես էլ պաշտոնական: Երկրամասի Ֆուտբոլի Ֆեդերացիան նախօրեին դարակազմիկ որոշում է ընդունել:

Բասկոնիայի Գերագույն Խորհրդի (Ազգային ժողով) հերթական նիստում քվեարկության է դրվել ՈւԵՖԱ-ին և ՖԻՖԱ-ին նամակով դիմելու հարցը: 43 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայներով որոշումն ընդունվեց միաձայն: Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, Բասկոնիայի ֆուտբոլային հարցը քննարկման կդրվի այս տարվա դեկտեմբերի 18-ին:

Ֆեդերացիան կարող է խնդիրներ ունենալ, եթե Իսպանիայի ֆուտբոլի Ֆեդերացիան դեմ կանգնի բասկերի այս որոշմանը: Սակայն հաստատակամ բասկերը, ըստ insideathletic-ի տեղեկությունների, այս անգամ դիմելու են բոլոր քայլերին ֆուտբոլային անկախություն ձեռք բերելու համար:

Նախորդ հոդվածը‘Կարեն Աբրահամյանը՝ ԼՂՀ ՊԲ հրամանատար, Ջալալ Հարությունյանը՝ շտաբի պետ’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Մնացականյանը՝ ԼՂՀ ԱԻ պետական ծառայության տնօրեն’