‘Բասկերի անջատական ԷՏԱ խմբավորումն ինքնալուծարվել է’

5105

Բասկյան ԷՏԱ խմբավորումը, որ ավելի քան 60 տարի պայքարում էր առանձին բասկայան պետություն ստեղծելու համար, հայտարարել է իր ինքնալուծարման մասին:

Անջատական ԷՏԱ կազմակերպությունը (Euskadi Ta Askatasuna -«Բասկերի երկիր և ազատություն») հիմնադրվել է 1959 թ.: Տասնամյակներ շարունակ նա զինված պայքար է մղել Իսպանիայի և Ֆրանսիայի սահմանագծի մոտ բասկերով բնակեցված տարածքի անկախացման համար:

Ապրիլի 16-ով թվագրված և չորեքշաբթի El Diario կայքում հրապարակված նամակում ասվում է, որ ԷՏԱ-ն «ամբողջությամբ վերակառուցում է իր բոլոր կառույցները» և դադարեցնում է որևէ քաղաքական ակտիվություն:

Նամակում ԷՏԱ-ն խոստովանում է, որ չի կարողացել լուծել քաղաքական հակամարտությունը Բասկերի երկրում, բայց ընդգծում է, որ խմբավորման ինքնալուծարումը չի նշանակում նրա ավտոմատ դադարեցում:

Փոխանցում է BBC-ն:

                   

Նախորդ հոդվածը‘ՄԻՊ-ի շնորհավորանքը լրագրողներին’
Հաջորդ հոդվածը‘Ջուլիանի. Թրամփը վերադարձրել է լռելու դիմաց պոռնոդերասանուհուն վճարված գումարը’