‘ Բասկյան դերբին ավարտվեց խաղաղ ելքով (տեսանյութ)’

852

Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում «Ռեալ Սոսյեդադը» և Բիլբաոյի «Ատլետիկը» մեկական գնդակներ խփեցին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: հանդիպումը:  

3-րդ րոպեին տանտերերին առաջ էր մղել Կարլոս Վելայի խփած գոլը, որին հյուրերը պատասխանել է Օսկար դե Մարկոսի դիպուկ հարվածով:

Այս խաղից հետո Բիլբաոյի «Ատլետիկը» 19 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը: «Ռեալ Սոսյեդադը» 14 միավորով 14-րդն է: 

«Ռեալ Սոսյեդադ» — Բիլբաոյի «Ատլետիկ» — 1:1

Գոլերը` Վելա 3 — Դե Մարկոս 52   

Հեռացում` Լապորտ 80 («Ատլետիկ»)

Նախորդ հոդվածը‘«Տոտենհեմը» հաղթեց «Սուոնսիին» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Կապանում ‘