‘«Բաստիայի» հարձակվող Բրանդաոն որակազրկվել է 6 ամսով’

843

 Լիգա 1-ի 2-րդ տուրի ՊՍԺ-ի հետ խաղում (0:2) Տիագո Մոտայի քիթը կոտրելու պատճառով, ֆրանսիական «Բաստիայի» հարձակվող Բրանդաոն որակազրկվել է 6 ամսով: Այս մասին  տեղեկացնում է Goal.com-ը:

Այդպիսով, բրազիլացին հնարավորություն կունենան խաղադաշտ վերադառնալ 2015-ի փետրվարի 22-ին:

Հիշեցնենք, որ Բրանդաուն Տիագո Մոտային գլխով հարվածել էր հանդերձարանի ճանապարհին:

Ընթացքի մեջ է նաև  ֆուտբոլիստի՝ քրեական պատասխանատվության ենթարկելու գործը: Նրան սպառնում էր 3 տարվա ազատազրկում և դրամական տուգանք: 

Նախորդ հոդվածը‘Սեպտեմբերի 21-ին՝ Սարյանի պուրակում’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյան. Ոչ իշխանական ուժերը ութ քաղաքներում հանրահավաքներ կանցկացնեն’