‘Բավարացի քաղաքական գործիչը ներգաղթյալների ավտոբուսն ուղարկել է Մերկելի մոտ’

1340

Բավարական Լանդսհուտ մարզի ղեկավար Պետեր Դրայերը, դժգոհ լինելով փախստականների նկատմամբ Գերմանիայի դաշնային կառավարության վարած քաղաքականությունից, սիրիացի ներգաղթյալների ավտոբուսն ուղարկել է Բեռլին՝ կանցլեր Անգելա Մերկելի գրասենյակի մոտ:

Դրայերի խոսքով՝ այդ կերպ ինքն ուզեցել է հասկացնել, որ Գերմանիայի քաղաքականությունը փախստականների նկատմամբ պետք է փոխվի:

Ավտոբուսը Բեռլին է ժամանել հինգշաբթի երեկոյան: Դրայերը տեղեկացրել է, որ իր ծրագրի  մասին դեռ հոկտեմբերի հեռախոսով հայտնել է Մերկելին:

Սակայն գերմանական կառավարության ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը հայտարարել է, որ «Բեռլինը (այսինքն՝ պետական իշխանությունը) փախստականներին կարող է կացարան տրամադրել միայն մեկ գիշեր», իսկ փախստականների տեղավորման համար պատասխանատու են տեղական իշխանությունները, որոնց դաշնային իշխանությունները լիովին աջակցում են:

Մեկուկես ժամ Մերկելի գրասենյակի մոտ սպասելուց հետո ավտոբուսն այնտեղից հեռացել է, իսկ Դրայերն ստիպված է եղել սեփական միջոցներով հոգալ ավտոբուսի ուղևորների գիշերակացի հարցը, քանի որ, իր իսկ խոսքով՝ իրեն չեն բավարարել այն պայմանները, որոնցում փախստականներին առաջարկվել է անցկացնել գիշերը:

215 թ. Գերմանիան ընդունել է 1,1 մլն փախստական:

 Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Քուչակ-Ապարան-Ալագյազ ճանապարհահատվածներում բուք է’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում են տեղումներ’