‘«Բավարիայի» խաղացողները տուգանվել են սպիտակ գուլպաների համար’

772

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը թիմի կիսապաշտպաններ Բաստիան Շվայնշտայգերին եւ Տոնի Կրոսին տուգանել է այն բանի համար, որ նրանք մարզման ժամանակ դաշտ են մտել սպիտակ գույնի գուլպաներով, մինչդեռ մարզումից առաջ խաղացողները տեղեկացվել էին, որ պետք է պարապեն սեւ գուլպաներով:

«Մենք բոլորս նույն նպատակն ենք հետապնդում: Այդ իսկ պատճառով թիմում պետք է կարգապահություն լինի: Իսկ այն սկսվում է բոլորի համար նույն գույնի գուլպաներից»,- Հայնկեսի խոսքն է մեջբերում Bild-ը:

Տուգանքի չափը Հայնկեսի կարգադրությամբ կորոշի թիմի ավագ Ֆիլիպ Լամը: Նշենք, որ «Բավարիայի» նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն ողջունել է գլխավոր մարզիչի որոշումը՝ ասելով, որ Հայնկեսը ճիշտ է արձագանքել կագազանցության փաստին:

Նախորդ հոդվածը‘ ԱՄՆ-ում մեկնարկել են «կոլորադյան հրաձգի» գործով նախնական դատական լսումները ‘
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ոստիկանություն. 2012թ. 9 ամիսների ընթացքում բոլոր ուղղություններով գրանցվել է 287 հանցագործության դեպք’