‘«Բավարիայի» հարձակվողը խուսափեց քրեական հետապնդումից’

796

Գերմանիայի դատախազությունը կասեցրել է «Բավարիայի» հարձակվող Մարիո Մանջուկիչի դեմ հարուցված գործը, որը Գերմանիայի Բունդեսլիգայի 12-րդ տուրում «Նյուրնբերգի» հետ խաղում (1:1) խփած գոլը նշել է նացիստական հիշեցնող ժեստով:

«Այդ դրվագի մանրազնին ուսումնասիրությունից հետո մենք ենթադրելու հիմքեր չունեք, որ խաղացողը ցանկանում էր նացիստական ողջույն ցուցադրել, ինչը Գերմանիայում օրենքով հետապնդվում է»,- Գերմանիայի պետական դատախազի խոսքն է մեջբերում Вечернье новости-ն:

Նախորդ հոդվածը‘Հարութ Սասունյան. «Հայաստան» հիմնադրամը և նրա 25 մասնաճյուղերը պետք է ավելի վաղ գործի անցնեին’
Հաջորդ հոդվածը‘Չավեսը կրկին մեկնում է Կուբա` բուժվելու’