«Բավարիայի» ֆուտբոլիստների մեծ մասը չի ցանկանում աստղային խաղացողին տեսնել ակումբում

489

«Բավարիայի» կենտրոնական հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին լարված հարաբերությունների մեջ է թիմի բազմաթիվ խաղացողների հետ` հեռանալու մասին իր վերջին խոսքերի պատճառով: Լեհ խաղացողն ասել է, որ այլևս չի ցանկանում խաղալ Մյունխենում` չնայած մեկ տարվա պայմանագրին:

Ինչպես հայտնում է The Athletic-ը, Ռոբերտի նման պահվածքը զայրացրել է թիմի մյուս խաղացողներին: Ակումբի հնաբնակներն անընդունելի են համարում դա: Ֆուտբոլիստների մեծ մասը չի ցանկանում լեհին տեսնել թիմում և ուզում է, որ նա հնարավորինս շուտ հեռանա։ Աճող լարվածության պատճառով «Բավարիայի» հանդերձարանում մթնոլորտը լրջորեն վատացել է։

Միաժամանակ, ակումբի ղեկավարությունը մտադիր է գոլահարին թողնել թիմում՝ չնայած կատալոնական «Բարսելոնայի» հետաքրքրությանը։

Նախորդ հոդվածըՄեսին 1 տարում ՊՍԺ-ին բերել է մոտ 700 միլիոն եվրոյի եկամուտ
Հաջորդ հոդվածըՈւիմբլդոնն առանց ռուսների. կայացել է մրցաշարի վիճակահանությունը