‘«Բավարիան» բարեգործություն է կատարել Ուկրաինայում’

875

Դոնեցկի «Շախտյորի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղից առաջ Մյունխենի «Բավարիան» բարեգործական ակցիա է անցկացրել Ուկրաինայի Լվով քաղաքում: Այս մասին հայտնում է ակումբի թվիթերյան էջը:

Գերմանիայի չեմպիոնի ներկայացուցիչները այցելել են քաղաքի մանկական հիվանդանոցներից մեկը՝ երեխաներին նվիրելով «Բավարիայի» տարբերանշաններով նվերներ: Բացի այդ, գերմանացիները վճարել են 50-ից ավելի երեխաների բուժման համար:

Հիշեցնենք, որ Լվովում փետրվարի 17-ին կայանալիք «Շախտյոր» — «Բավարիա» խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 23:45-ին:

Նախորդ հոդվածը‘ Լևոն Արոնյանի և Ֆաբիանո Կարուանայի պարտիան ավարտվեց ոչ ոքի’
Հաջորդ հոդվածը‘Էրմիտաժի աշխատակիցներին արգելվել է մենակ մտնել գրապահոց ‘