‘«Բավարիան» հաղթեց «Պադերբորնին» (տեսանյութ)’

921

 

Բունդեսլիգայի նախկին առաջատարը ոչնչով չկարողացավ դիմակայել  նոր միանձնյա առաջատարին:

«Համբուրգի» հետ խաղում կորցնելով միավորներ, ընդամենը մի երկու օր անց «Բավարիան» հնարավորություն էր ստացել հաղթելու Բունդեսլիգայի նորեկին՝ «Պադերբորնին»: Այս թիմին հաղթելը, իհարկե, այդքան էլ հեշտ չէր. մեկնարկային չորս խաղերից ոչ մեկում չէին պարտվել, ինչի շնորհիվ էլ մրցաշարային աղյուսակի առաջատարների շարքում են:

«Բավարիային» երկար ժամանակ չպահանջվեց, որպեսզի  խաթարի հակառակորդի բավական հաջող վիճակագրությունը: Արդեն 14-րդ րոպեին հյուրերն պարտվում էին 0:2 հաշվով: Ջանացել էին Գյոտցեն ու Լևանդովսկին: Առաջինն оգտվել էր Մյուլերի տված փոխանցումից, երկրորդը՝ գնդակը ստացել էր Լամից: Բացի սրանից, բազմաթիվ վտանգավոր և ոչ այնքան վտանգավոր հարվածներ կատարվեցին  «Պադերբորնի» դարպասին: Անընդահատ դարպասին սպառնում էր Ռոբենը, բնականաբար, ջանքեր էր գործադրում Լևանդովսկին, հնարավորություններ ունեցավ նաև Մյուլերը:

 «Պադերբորնը» մյունխեցիներին պատասխանում էր ծայրահեղ քիչ: Առաջին խաղակեսի միջնամասում հնարավորություն ունեցավ Կաչունգին, բայց նրա հարվածը ուղիղ Նոյերի վրա էր: «Բավարիան» խաղում էր թեթև ու վստահ, այդ իսկ պատճառով հակառակորդը դեռ մի բան էլ պետք է շնորհակալություն հայտներ, որ ընդմիջման գնաց  ընդամենը տանուլ տալով երկու գնդակ:

Երկրորդ խաղակեսում հյուրերը ևս երկու գնդակ բաց թողեցին:Գյոտցեն դուբլ ձևակերպեց՝գնդակը դարպասն ուղարկելով Մյուլերի փոխանցումից հետո: 4-րդ գոլի հեղինակը դարձավ  ինքը՝ Մյուլերը:

Երկրորդ խաղակեսը առաջինից չտարբերվեց ոչ միայն գոլերի քանակով: «Բավարիան» նախկինի պես շատ գոլայն պահեր ունեցավ, սակայն սահմանափակվեց այս 4 գոլով:

ԲԱՎԱՐԻԱ – ՊԱԴԵՐԲՈՌՆ 4-0 (2-0) MC

 

1-0՝ Մարիո Գյոտցե 8՛, 2-0՝ Ռոբերտ Լեվանդովսկի 14՛, 3-0՝ Մարիո Գյոտցե 78՛, 4-0՝ Թոմաս Մյուլեր 85՛

 

ԲԱՎԱՐԻԱ. 1.Մանուել Նոյեր, 4.Դանթե, 17.Ջերոմ Բոատենգ (13.Ռաֆինյա, 46), 21.Ֆիլիպ Լամ, 3.Չաբի Ալոնսո (34.Պիեր-Էմիլ Հյոյբյերգ, 80), 10.Արյեն Ռոբեն, 19.Մարիո Գյոտցե, 20.Սեբաստյան Ռոդե, 27.Դավիդ Ալաբա, 9.Ռոբերտ Լեվանդովսկի (18.Խուան Բեռնատ, 76), 25.Թոմաս Մյուլեր

ՊԱԴԵՐԲՈՌՆ. 1.Լուկաս Կրուզե, 2.Ուվե Հյունեմայեր, 5.Պատրիկ Ցիգլեր, 7.Յենս Վիմեր, 13.Քրիստիան Շտրոդիկ, 22.Միխայել Հայնլոթ (30.Սուլեյման Կոչ, 46), 4.Լուկաս Ռուպ (34.Մարվին Դուկշ, 76), 11.Մորից Շտոպելկամպ, 21.Դանիել Բրյուկներ, 27.Իդիր Ուալի (8.Մարիո Վրանչիչ, 62), 15.Էլիաս Կաչունգա

 

Մրցավար՝ Սաշա Շտեգեման (Գերմանիա)

 

74

ԳՆԴԱԿԻ %

26

24 (9)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

6 (2)

8

ՏՈՒԳԱՆՔ

7

9

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

3

1

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

4

 

Երեկ տեղի ունեցած հանդիպումներում գրանցված արդյունքները

ՀՈՖԵՆՀԱՅՄՖՐԱՅԲՈՒՐԳ

3-3 (1-2)

MC

 

0-1՝ Մայք Ֆրանց 31՛, 0-2՝ Մայք Ֆրանց 33՛, 1-2՝ Տարիկ Էլյունաուսի 44՛, 2-2՝ Սեբաստյան Ռուդի 63՛, 2-3՝ Վլադիմիր Դարիդա 75՛ (11մ), 3-3՝ Յանիկ Վեստերգորդ 90՛

 

ՀՈՖԵՆՀԱՅՄ. 1.Օլիվեր Բաուման, 2.Անդրեաս Բեկ (9.Սվեն Շիպլոկ, 87), 25.Նիկլաս Սուլե, 29.Յանիկ Վեստերգորդ, 6.Սեբաստյան Ռուդի, 8.Օյգեն Պոլանսկի (16.Պիրմին Շվեգլեր, 62), 10.Ռոբերտու Ֆիրմինու, 12.Տոբիաս Շտրոբլ, 14.Տարիկ Էլյունաուսի, 28.Ադամ Սզալայ (27.Անտոնի Մոդեստե, 71), 31.Կեւին Ֆոլանդ

ՖՐԱՅԲՈՒՐԳ. 1.Ռոման Բյուրկի, 2.Պավել Կրմաշ, 20.Մարկ-Օլիվեր Կեմպֆ, 24.Մենսուր Մույջա, 30.Կրիստիան Գյունտեր, 7.Վլադիմիր Դարիդա, 8.Մայք Ֆրանց (22.Սաշա Ռիտեր, 80), 17.Ջոնաթան Շմիդ, 23.Յուլիան Շուստեր (31.Կարիմ Գուեդե, 67), 26.Մաքսիմիլիան Ֆիլիպ (35.Սեբաստիան Ֆրայս, 83), 36.Ֆելիքս Կլաուս

 

Հեռացում՝ Վլադիմիր Դարիդա 81՛ (Ֆ)
Զգուշացում՝ Անդրեաս Բեկ 56՛ (Հ), Տոբիաս Շտրոբլ 75՛ (Հ), Սեբաստյան Ռուդի 90՛ (Հ), Ֆելիքս Կլաուս 54՛ (Ֆ), Մենսուր Մույջա 55՛ (Ֆ), Յուլիան Շուստեր 60՛ (Ֆ)
Մրցավար՝ Տորստեն Կինհոֆեր (Գերմանիա)

 

60

ԳՆԴԱԿԻ %

40

15 (5)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

6 (4)

19

ՏՈՒԳԱՆՔ

13

4

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

3

0

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

0

 

ՎԵՐԴԵՐ ՇԱԼԿԵ 04

0-3 (0-0)

MC

 

0-1՝ Մաքս Մայեր 48՛, 0-2՝ Ռոման Նոյշտադեր 51՛, 0-3՝ Տրանկիլյո Բարնետա 85՛

 

ՎԵՐԴԵՐ. 1.Ռաֆայել Վոլֆ, 2.Սանտյագո Գարսիա, 3.Լուկա Կալդիրոլա, 4.Ալեխանդրո Գալվես (14.Իզեթ Հայրովիչ, 64), 5.Ասանի Լուկիմյա-Մուոնգոտի, 38.Մառնոն Բուշ, 16.Զլատկո Յունուզովիչ, 22.Ֆին Բարտելս, 9.Ֆրանկո Դի Սանտո, 11.Էլջերո Էլիա (21.Լեվենտ Այչիչեկ, 71), 27.Դավի Սելկե (18.Ֆելիքս Կրոս, 87)

ՇԱԼԿԵ 04. 1.Ռալֆ Ֆերման, 15.Դենիս Աոգո, 22.Ացուտո Ուտիդա, 23.Քրիստիան Ֆուքս, 24.Կան Այհան, 7.Մաքս Մայեր (27.Տրանկիլյո Բարնետա, 79), 12.Մարկո Հոգեր (32.Ժոել Մատիպ, 67), 18.Սիդնի Սեմ (11.Քրիստիան Կլեմենս, 46), 33.Ռոման Նոյշտադեր, 13.Էրիկ Շուպո-Մոտինգ, 25.Կլաս Յան Հունտելաար

 

Զգուշացում՝ Ֆրանկո Դի Սանտո 25՛ (Վ), Դավի Սելկե 36՛ (Վ), Սանտյագո Գարսիա 77՛ (Վ), Լուկա Կալդիրոլա 90՛ (Վ), Զլատկո Յունուզովիչ 90՛ (Վ), Կլաս Յան Հունտելաար 16՛ (Շ), Մարկո Հոգեր 21՛ (Շ), Դենիս Աոգո 61՛ (Շ)
Մրցավար՝ Վոլֆգանգ Շտարկ (Գերմանիա)

 

51

ԳՆԴԱԿԻ %

49

12 (4)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

11 (4)

17

ՏՈՒԳԱՆՔ

15

6

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

5

0

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

6

 

ԱՅՆՏՐԱԽՏ ՄԱՅՆՑ

2-2 (1-2)

MC

 

0-1՝ Յոնաս Հոֆման 41՛, 0-2՝ Սինձի Օկազակի 44՛, 1-2՝ Ալեքսանդեր Մեյեր 45՛, 2-2՝ Հարիս Սեֆերովիչ 82՛

 

ԱՅՆՏՐԱԽՏ. 1.Կեւին Տրապ (30.Ֆելիքս Վիդվալդ, 90), 4.Մարկո Ռուս, 5.Կառլոս Սամբրանո, 6.Բաստիան Օչիպկա, 22.Տիմոթի Չանդլեր, 8.Տակասի Ինույի, 14.Ալեքսանդեր Մեյեր, 19.Լուկաս Պիազոն (16.Շտեֆան Այգներ, 58), 20.Մակոտո Հասեբե, 27.Ալեքսանդր Իգնյովսկի (21.Մարկ Շտենդերա, 73), 9.Հարիս Սեֆերովիչ

ՄԱՅՆՑ. 21.Լորիս Կարիուս, 16.Շտեֆան Բել, 20.Ժունիոր Դիաս, 26.Նիկո Բոնարտ, 6.Յոհանես Գայս, 10.Ֆիլիպ Դուրիչիչ (17.Խայրո Սամպերիո, 60), 11.Յունուս Մալի (2.Գոնսալո Խարա, 46), 14.Յուլիան Բաումգարտլինգեր, 18.Դանիել Բրոսինսկի, 31.Յոնաս Հոֆման (9.Սամի Ալագի, 87), 23.Սինձի Օկազակի

 

Զգուշացում՝ Հարիս Սեֆերովիչ 26՛ (Ա), Կառլոս Սամբրանո 79՛ (Ա), Մակոտո Հասեբե 80՛ (Ա), Շտեֆան Բել 57՛ (Մ), Սինձի Օկազակի 74՛ (Մ), Խայրո Սամպերիո 90՛ (Մ)
Մրցավար՝ Ֆելիքս Բրիխ (Գերմանիա)

 

54

ԳՆԴԱԿԻ %

46

16 (8)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

5 (5)

16

ՏՈՒԳԱՆՔ

23

9

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

2

3

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

4

Նախորդ հոդվածը‘ԲՀԿ-ն անվերապահ աջակցություն է հայտնում փոքր ու միջին ձեռնարկություններին ‘
Հաջորդ հոդվածը‘Ամերիկահայերը ուշադիր հետևում են Տիգրան Սարգսյանին’