‘«Բավարիան» հաղթեց «Վոլֆսբուրգին»(տեսանյութ)’

1074

Պեպ Գվարդիոլայի թիմը Բունդեսլիգայում մեկնարկեց «Վոլֆսբուրգի» դեմ տարած տնային հաղթանակով: 

Մինչ հանդիպումը կսկսվեր, «Բավարիան» հանդիսավորությամբ ողջունեց իր աշխարհի չեմպիոններին՝ նրանց նվիրելով ծաղիկներ և հնչեցնելով երկրի ազգային оրհներգը: Եվ դա երեկվա հանդիպման միակ անակնկալը չէր: Գվարդիոլան մեկնակային կազմում, դեբյուտանտներ Լևանդովսկու և Բերնատի կողքին, ընդգրկել էր նաև 17-ամյա շնորհալի ֆուտբոլիստ Ջանլուկա Գաուդինոյին, ով արդեն մասնակցել էր  Գերմանիայի Սուպերգավաթի հանդիպմանը:

Հանդիպման առաջին րոպեներին «Վոլֆսբուրգը» բավական հաջող պաշտպանվում էր, և միայն տասը րոպե անց մյունխենցիները կարողացան  հարվածներ հասցնել հակառակորդի դարպասին, իսկ Գյոտցեն քիչ էր մնում Լևանդովսկուն դուրս բերեր դարպասի դիմաց:

Այս գրոհային պահերի ընդմիջումներից մեկի ժամանակ քիչ էր մնում Նոյերը իր սեփական դարպասը գոլ բերեր: Ամեն դեպքում, առաջին խաղակեսի միջնամասում արդեն «Բավարիան» ամբողջովին իր ձեռքն էր վերցրել գնդակի վերահսկումը, սակայն «գայլերը» ուշադիր էին և լավ էին պաշտպանվում: Վերջապես, 37-րդ րոպեին Մյուլերը կարողացավ բացել խաղի հաշիվը: Տասը րոպե անց այն կրկնապատկեց Ռոբենը:

Երկրորդ խաղակեսի 52-րդ րոպեին հյուրերը կարողացան մեկ գնդակ ուղարկել դարպասը: Աչքի ընկավ Oլիչը:  Դրանից հետո ևս գոլային պահեր շատ եղան, սակայն դարպասի գրանցում այդպես էլ չարձանագրվեց:

«Բավարիա» — «Վոլֆսբուրգ»՝ 2:1

Գոլերը՝ Մյուլեր 37, Ռոբեն 47 – Օլիչ 52:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի նախագահի որդին աղոթքի ժամանակ ուշաթափվել է (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Անկախությունը հեռու հորիզոնում երևացող մի արժեք էր, որը կարողացանք ռեալիզացնել’