‘«Բավարիան» ջախջախեց «Աուգսբուրգին» (տեսանյութ)’

806

Գերմանիայի առաջնության 15-րդ տուրում գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիան» 4:0 հաշվով հաղթանակ տոնեց «Աուգսբուրգի» նկատմամբ և ապահովեց մրցաշարի առաջին հատվածի չեմպիոնական դիրքը:

«SGL Արենա» մարզադաշտում կայացած խաղում դուբլով աչքի ընկավ Արյեն Ռոբենը, մեկական գոլ խփեցին Մեհդի Բենատիան և Ռոբերտ Լևանդովսկին: «Բավարիան» այժմ ունի 39 միավոր, ինչը տասով ավելի է երկրորդ տեղում ընթացող «Վոլֆսբուրգի» ցուցանիշից: «Աուգսբուրգը» ունի 24 միավոր:

Հավելենք, որ «Բավարիան» աշնանային չեմպիոն է դառնում չորրորդ տարին անընդմեջ:

ԱՈՒԳՍԲՈՒՐԳԲԱՎԱՐԻԱ

0-4 (0-0)

MC

 

0-1՝ Մեհդի Բենատիա 58՛, 0-2՝ Արյեն Ռոբեն 59՛, 0-3՝ Ռոբերտ Լեվանդովսկի 68՛, 0-4՝ Արյեն Ռոբեն 71՛

 

ԱՈՒԳՍԲՈՒՐԳ. 1.Ալեքս Մանինգեր, 2.Պոլ Վերհախ, 5.Ռագնար Կլավան, 12.Աբդուլ Ռահման Բաբա, 20.Հոն Ձուն-Հո, 8.Մարկուս Ֆոյլներ, 10.Դանիել Բայեր, 13.Տոբիաս Վերներ (11.Ալեքսանդր Էսվայն, 70), 7.Հալիլ Ալթինթոփ (21.Դոմինիկ Կոր, 73), 25.Ռաուլ Բոբադիլյա, 34.Նիկոլա Ջուրջիչ (33.Սաշա Մյոլդերս, 64)

ԲԱՎԱՐԻԱ. 1.Մանուել Նոյեր, 5.Մեհդի Բենատիա, 13.Ռաֆինյա, 17.Ջերոմ Բոատենգ, 18.Խուան Բեռնատ, 3.Չաբի Ալոնսո (19.Մարիո Գյոտցե, 74), 7.Ֆրանկ Ռիբերի, 20.Սեբաստյան Ռոդե, 31.Բաստյան Շվայնշտայգեր (34.Պիեր-Էմիլ Հյոյբյերգ, 72), 9.Ռոբերտ Լեվանդովսկի, 10.Արյեն Ռոբեն (25.Թոմաս Մյուլեր, 77)

 

Մրցավար՝ Տոբիաս Շտիլեր (Գերմանիա)

 

28

ԳՆԴԱԿԻ %

72

6 (3)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

26 (9)

17

ՏՈՒԳԱՆՔ

13

1

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

7

3

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

1

Նախորդ հոդվածը‘«Բորուսիան» այս անգամ էլ պարտվեց (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» և «Խետաֆեն» խաղաղ ելք կնքեցին (տեսանյութ)’