‘«Բավարիան» ֆինանսական ռեկորդներ է արձանագրում’

825

Մյունխենի «Բավարիայի» ֆինանսական տնօրեն Կառլ Հոպֆները պատմել է, որ նախորդ մրցաշրջանում ակումբը ռեկորդային ֆինանսական ցուցանիշներ է ունեցել:

«Այսօր «Բավարիան» այնպիսի տնտեսական հիմք ունի, ինչպիսին չի եղել նրա 112-ամյա պատմության մեջ»,- նշել է նա:

2011/12 մրցաշրջանում ակումբի շրջանառությունը կազմել է 332 միլիոն եվրո (մաքուր շահույթը` 11,1 միլիոն եվրո): Դա 20 միլիոնով գերազանցում է մյունխենյան ակումբի նախորդ նվաճումը (312 միլիոն 2009/2010 մրցաշրջանում), հաղորդում է AFP-ն:

Նշենք, որ 2010/2011 մրցաշրջանում այդ ցուցանիշները «Բավարիայի» մոտ ավելի համեստ էին` 290,9 միլիոն եվրո եւ 1,3 միլիոն եվրո շահույթ:

Նախորդ հոդվածը‘Եգիպտոսի վարչապետը ժամանել է Գազա. Այցի առթիվ պաղեստինցիները խախտել են հրադադարը’
Հաջորդ հոդվածը‘Պոզները մնում է Ռուսաստանում, չնայած «Եդինայա Ռոսիան» զայրացած է մեկնաբանի վրա’