«Բավարիան» 12 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկել Դե Լիգտին

258

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» Նիդեռլանդների հավաքականի կենտրոնական պաշտպան Մատեյս Դե Լիգտին առաջարկել է տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձ, հաղորդում է Bild-ը։

Գերմանական ակումբը հույս ունի 75 միլիոն եվրոյով գնել հոլանդացի պաշտպանի տրանսֆերը Թուրինի «Յուվենտուսից»։

Transfermarkt-ը 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։ Իտալական ակումբը տրանսֆերից ակնկալում է առնվազն 90 միլիոն եվրո։

Դե Լիգտի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

Նախորդ հոդվածըԱդրբեջանական ԶՈՒ-ն կրակ է բացել Վայոց Ձորի Ելփին գյուղի հատվածում
Հաջորդ հոդվածը«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 15 միլիոն եվրոյով վաճառել Ռոնալդուին