‘«Բավարիա»-«Բորուսիա» Դորտմունդ. Հանդիպում, որը չարժե բաց թողնել’

1216

Նոյեմբերի 1, շաբաթ,  ժամը՝ 21.30, Մյունխեն

Մրցավար՝ Մանուել Գրեֆե 

Այսօր երեկոյան «Ալյանս արենա»-ում միմյնաց դեմ դուրս կգան Գերմանիայի երկու ուժեղագույն թիմերը, սակայն այս անգամ «գերմանական կլասիկոն» կանցնի մի փոքր այլ պայմաններում: «Բավարիան» միանձնյա գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը, մինչդեռ դորտմունդցիները գտնվում են այդ նույն աղյուսակի շատ վտանգավոր գոտում: «Մենք չենք ցանկանում որևէ մեկին ինչ-որ բան տալ»,- ասել է մյունխենյան ակումբի մենեջեր Մաթիաս Զամերը, կարծես թե ինչ-որ մեկը նրանից նվեր է խնդրել: «Բավարիայի» լավագույն խաղացողներից մեկի՝ Արյեն Ռոբենի մասնակցությունը դեռևս հարցականի տակ է, ամեն դեպքում՝ առաջին րոպեներից: Գավաթի հանդիպմանը որակազրկման պատճառով չմասնակցած Բենատյան պետք է,որ դաշտ դուրս գա մեկնարկային կազմում:

«Բորուսիան» դեռևս բավական հաջող է անցկացնում Չեմպիոնների լիգայի, ինչպես նաև Գերմանիայի գավաթի համար ընտրական փուլի հանդիպումները, սակայն թիմը ուղղակի կատաստրոֆիկ վատ է խաղում ներքին առաջնությունում: Ընդամենը 1 միավոր է Յուրգեն Կլոպի սաներին բաժանում մրցաշարից դուրս մնալու գոտուց: «Հավանաբար, ոչ մի թիմ այնքան հեռու չէ իր առջև դրված նպատակներից, որքան մենք»,-ասել է Կլոպը և միաժամանակ խոստացել, որ իր թիմը կհաղթահարի այս դժվարությունները: Մարզիչը, անկասկած, որոշակի փոփոխություններ կմտցնի «Սանկտ Պաուլի» հանդիպման համեմատությամբ:Նվազագույնը խաղադաշտ դուրս պետք է գան դարպասապահ Ռոման Վայդենֆելերը և հարձակվող Պիեռ Էմերիկ Оբամեյանգը:

Նախորդ հոդվածը‘Հայաստանը անպատասխան է թողել մեր բարի մտադրությունները. Էրդողան’
Հաջորդ հոդվածը‘Եղանակ. Նոյեմբերի 3-ի գիշերը Երևանում հնարավոր է թաց ձյուն’