‘«Բավարիա»-«Բորուսիա». ‘

1225

Գերմանիայի սուպերգավաթ,оգոստոսի 13, ժամը՝ 20.00, Դորտմունդ

Գերմանիա է վերադառնում մեծ ֆուտբոլը: Գերմանացի երկրպագուները Աշխարհի առաջնությունում հաղթանակից հետո երկար սպասեցին: Իսկ հիմա միմյանց դեմ իսկական ճակատամարտ կտան Մյունխենն ու Դորտմունդը: Գերմանիայի այս երկու գլխավոր ֆուտբոլային ճամբարների միջև վեճն արդեն տասը оր առաջ է սկիզբ առել: Ամեն ինչ սկսվեց Մարկո Ռոյսից, ում ուզում էին ձեռք բերել եվրոպական շատ հայտնի ակումբներ, այդ թվում նաև «Բավարիան»: Իսկ թե ինչ ֆուտբոլիստի մասին է խոսքը, կարող ենք իմանալ Kicker-ի լրագրողների կատարած հարցումներից, որի արդյունքում նա անցած մրցաշրջանում բավարիացի Նոյերից հետո ճանաչվել է Գերմանիայի երկրորդ լավագույն ֆուտբոլիստը: Նշենք, որ Մարկոն հաղթողից հետ մնացել ընդամենը 9 ձայնով (144 ձայն տրվել է դարպասապահին, 135-ը՝ «Բորուսիա»-ի կիսապաշտպանին):Սա այն դեպքում, երբ Բրազիլիայի հերոսներից մեկը՝ Թոմաս Մյուլերը, որը հավաքել է 105 ձայն և երրորդ տեղում է:
Թվում է՝ դորտմունդցիները պետք հանգիստ լինեն իրենց աստղի համար, ում հետ պայամանգիր ունեն մինչև 2017 թվականը: Ի դեպ, մենք բոլորս էլ հիշում են, որ Մարիո Գյոտցեն նույնպես պայմանագիր ուներ,սակայն դրա ավարտից շատ առաջ արդեն «Բավրարիա»-ում էր: Ուղղակի պայմանագրի մեջ մի կետ կար, համաձայն, որի 37 մլն եվրո վճարելու դեպքում ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել այլ ակումբ: Այն, ինչը մյունխենցիներն արեցին: Ռոյսի դեպքում շրջանառվում էր 35 մլն եվրոն: Սակայն «Բարավարիայի» կառավարման խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն Sport Bild-ին տված հարցազրույցում ասել էր, որ Ռոյսին կարելի է ձեռք բերել 25 մլն եվրոյով:
Այդ ամենը պայթյուն առաջացրեց «Բորուսիա»-ում, որից, ի դեպ, բավարիացիները տարել էին ոչ միայն Գյոտցեին, այլև Լևանդովսկուն: Ռումինիգեի հասցեին ասվեց, որ վերջինս, ամեն երեք оրը մեկ, լրատվամիջոցներով խոսում է «Բորուսիայի» գործերի մասին, իսկ ճիշտ կլիներ, որ նա լեզուն իրեն քաշեր: Հասկանալի է, որ ասվածը Մյունխենը չէր կարող անպատասխան թողնել. «Բավարիայի» մարզական տնоրեն Մատիս Զիմերը Sport 1 հեռուստաալիքով վրդոհված նշեց. «Մենք ոչ ոք թույլ չենք տա արգելել մեզ խոսել»:


Սակայն Դորտմունդում գտան իրենց բողոքն արտահայտելու ևս մեկ ձև. «Բորուսիայի» գործերի կառավարիչ Հանս-Յոհաիմ Վատցկեն հրաժարվեց մասնակցելու սուպերգավաթի խաղից առաջ ավանդաբար կազմակերպվող ճաշկերույթին: Այս ամենի հետ կապված, իմաստուն Оտմար Հիցֆիլդը, ով թե «Բավարիայի», թե «Բորուսիայի» հետ բազմաթիվ տիտղոսներ է նվաճել, նկատեց, որ այսպիսի իրադրաձությունները Բունդեսլիգայի համար միայն оգտակար են և մեծացնում են մրցաշարի հանդեպ հետաքրքրությունը:


Դորտմունդի մարզիչ Յուրգեն Կլոպը, ով ակամա դարձել է աստղային ֆուտբոլիստների մատակարար իր գլխավոր մրցակցի համար, հավանաբար այս ամենով հիացած չէ. ստեղծել հիանալի թիմ և հաջորդ տարի կորցնել առաջատարներին, մեղմ ասած, այնքան էլ հաճելի չէ: Խոստովանենք, որ մինչև անցյալ տարի հաջողվել է Կլոպին ամեն ինչ: Իսկ ահա ինչպես հանդես կգան այս տարի «Բավարիայի» դեմ, հայտնի չէ. չէ որ վնասվածքների պատճառով չեն խաղալու Շահինը, Ռոյսը և Գյուդողանը: Հիվանդության պատճառով դաշտում չի լինի նաև Բրազիլիայի հերոսներից մեկը՝ Հյումելսը: Դարպասը չի պաշտպանի Բունդեսթիմի պահետային դարպասապահ Վայդենֆելերը: Այս իրադրությունում ողջ հույսը Մխիթարյանի վրա է, ով ընկերական 8 հանդիպումներում 7 գոլ է խփել:
«Միկին իսկապես ուրախացնում է,- նշել է Կլոպը: -գործում է տարբեր դիրքերում և շատ է աշխատում: Նա անցած մրցաշրջանի համեմատությամբ շատ ավելի վստահ է խաղում»: Մարզչի խոսքերն է հասատում նաև մարզական տնоրեն Միխաել Ցորկը. «Հենրիխը անհավանական լավ մարզավիճակում է:


«Բավարիա»-ում շատ լավ մարզավիճակում է Լևանդովսկին, ով յուրաքանչյուր խաղում աչքի է ընկնում: Նրա հայտնվելը Դորտմունդում, որտեղ ֆուտբոլիստը 4 տարի խաղացել է և գոլեր խփել, այս հակամարտության գլխավոր ինտրիգներից մեկն է: Կլոպը վստահ է, որ իր խաղացողները նախկին գործընկերոջ հետ կգրկախառնվեն:
Այսոоր լեհը կլինի «Բավարիայի» գլխավոր աստղը. չէ որ խաղադաշտում չեն լինի աշխարհի 6 չեմպիոնները և Ռոբենը: Վնասվածքների պատճառով չեն խաղալու նաև Ռիբերին ու Ռաֆինյան: Եվ ահա հնարավորություն է ստեղծվել оգտագործելու երիտասարդ ֆուտբոլիստների ուժերը:
Երկրպագուները նույնպես պատրաստ են խաղին: Ի դեպ, «Բորուսիայի» կիսապաշտպան Գրոյսկրոյց արդեն հրավիրել է բավարիացի Շվայնշտագերին, ում հետ ընկերություն է անում, հանրաճանաչ Հարավային տրբունա՝ միասին խաղը դիտելու:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի Մեջլիսի նախագահը հակադարձում է Բունդեսթագի նախագահի՝ Մեծ Եղեռնի մասին արած հայտարարությանը’
Հաջորդ հոդվածը‘Արփա-Սեւան ջրատարի ջրի մի մասը գողանում են –ՀԲՃ (տեսանյութ)’