‘«Բավարիա»-ի ղեկավարությունը մտադիր է թիմի ղեկը վստահել Վան Գալին’

1571

«Բավարիա»-ի ղեկավարությունը մտադիր է թիմ հրավիրել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալին: Այս մասին հաղորդում է Mirror-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ մյունխենյան ակումբում կարծում են, որ հոլանդացի մասնագետը լիովին համապաասխանում է գերմանական ակումբի փիլիսոփայությանը:

Հաղորդվում է, որ 66-ամյա մարզիչը, հնարավոր է, գլխավորի գերմանական գրանդը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Հիշեցնենք, որ 2009-ից 2011 թվականները Վան Գալը գլխավորել է «Բավարիա»-ն, որի հետ 2010 թվականին դուրս է եկել Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչ, սակայն 2:0 հաշվով զիջել է Միլանի «Ինտեր»-ին:

Նախորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը 4-ին, 5-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով’
Հաջորդ հոդվածը‘Պիկեն և Ռամոսը վիճել են’