‘«Բավարիա»-«Յուվենտուս». բացահայտ ֆավորիտը մյունխենցիներն են’

834

Այսօր ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ կընդունի Թուրինի «Յուվենտուսի» հետ: Սա, թերեւս 1/4 եզրափակիչ փուլի հանդիպումներից ամենաինտրիգայինն ու անկախատեսելին է: Հանդիպում են Իտալիայի եւ Գերմանիայի բացահայտ առաջատարները, որոնք նաեւ փայլուն են հանդես գալիս Չեմպիոնների լիգայում:

Չնայած դրան, բուքմեյքերական գրասենյակները բացահայտ առավելություն են տալիս գերմանական ակումբին:

William Hill-ի կարծիքով. «Բավարիայի» հաղթանակի գործակիցը 1.57 է, ոչ ոքին՝ 3.8, իսկ «Յուվենտուսինը»՝ 6:

Bwin. համապատասխանաբար` 1.60; 3.80 եւ 5.50:

«Մարաֆոն». 1.57; 4.15 եւ 6.60:

Հանդիպումը կմեկնարկի Մյունխենի «Ալյասն Արենա» մարզադաշտում` Երեւանի ժամանակով 22:45-ին:

Նախորդ հոդվածը‘Տարոն Մարգարյանի ֆեոդալական կայֆերը ‘
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Ուրիխանյան. Ոստիկանությունից ակնկալում ենք հիմնավորված գործողություններ’