‘Բավրայի անցակետը փակ է վրացական կողմից’

1036

ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնին ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ Վրաստանի տարածքում ուժեղ ձնաբքի պատճառով փակ է Նինոծմինդա-Լարս  ճանապարհահատվածը և դրանից ելնելով փակվել է նաև Բավրայի մաքսակետի վրացական հատվածը:

ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել Հայաստան-Վրաստան սահմանի չեզոք գոտում գտնվող քաղաքացիների հետ: Նրանց տեղեկացրել են ստեղծված իրավիճակի մասին և խնդրել հետ վերադառնալ` հնարավոր խցանումներից խուսափելու համար:

Նախարարությունը հորդորում է քաղաքացիներին առայժմ զերծ մնալ նշված ուղղություններով երթևեկելուց: Վրաստանի տարածքում իրականացվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Նախորդ հոդվածը‘Հայկ Կյուրեղյանը շարունակում է հացադուլը’
Հաջորդ հոդվածը‘Էջմիածին-Արմավիր ճանապարհին մերկասառույցի պատճառով մի քանի մեքենաներ շրջվել են, կան վիրավորներ’