‘Բատիստուտան խնդրել է բժշկին անդամահատել ոտքերը’

1326

Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Գաբրիել Բատիստուտան պատմել է  ոտքերի հետ ունեցած խնդիրների մասին, որոնք սկսվել են իր կարիերայի ավարտից հետո: Հարձակվողը, որը հանդես է եկել «Նյելս Oլդ Բոյզ», «Ռիվեր Փլեյթ», «Բոկա Խունիորս», «Ֆիորենտինա», «Ռոմա» և «Ինտեր» ակումբներում, իր կարիերան ավարտել է 2005 թվականին կատարական «Ալ-Արաբի» ակումբի կազմում:

–Իմ կարիերան ավարտելուց մի փոքր անց ես զգացի, որ գրեթե չեմ կարողանում քայլել,-Բատիստուտային է մեջբերում TV2-ը: –Կոճերս այնքան ուժեղ էին ցավում, որ ես չէի դիմանում և խնդրեցի բժշկին անդամահատել ոտքերս: Ես տեսել եմ Оսկար Պիստորիուսին (հարավամերիկացի պարաօլիմպիկ, որն օգտագործում է պրոտեզներ), ուստի որոշեցի, որ դա կարող է լուծել խնդիրը: Բժիշկը հրաժարվեց ինձ վիրահատել՝ ասելով, որ ես խելագար եմ: Ես սկսեցի բուժվել, սակայն առաջընթացը գրեթե չկար: Հիմա, Ժամանակի հետ իրադրությունը մի փոքր շտկվել է:

Նախորդ հոդվածը‘ԼՂ համակարտության արդյունքում ՀՀ-ում գրանցվել է մոտ 400 անհայտ կորած մարդ’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը փորձում է մաքրել նոր օֆշորային սկանդալի հետքերը’