‘Բարանեց. Եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, ապա Ռուսաստանը նույնպես ստիպված կլինի պատերազմել’

1184

Եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, ապա Ռուսաստանը նույնպես ստիպված կլինի պատերազմել: Այդ մասին հայտարարել է պաշտոնաթող գնդապետ, ՌԴ ՊՆ նախկին մամուլի քարտուղար, «Կոմսոմոլսկայա պրավդայի» ռազմական մեկնաբան Վիկտոր Բարանեցը VAKinfo-ի հետ հարցազրույցում:

Նա նշել է, որ պատերազմ հայտարարել ՀԱՊԿ երկրներից մեկին` նշանակում է հարձակվել այդ կազմակերպության բոլոր երկրների վրա: Եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, ոչ միայն Ռուսաստանը, այլև ՀԱՊԿ մյուս անդամները կանեն այն, ինչ պետք է անեն, և Հայաստանում ռուսական ռազմակայանի հրամանատար գնդապետ Անդրեյ Ռուզինսկու վերջին հայտարարությունը հենց այդ մասին էր:

Նրա ասելով, դա վերաբերում է ոչ միայն Ադրբեջանին: «Եթե որևէ երկիր հարձակվի Հայաստանի վրա, 102-րդ ռուսական ռազմակայանը նույնպես ստիպված կլինի մասնակցել զինված հակամարտությանը: Ինձ   թվում է, դրանում արտառոց ոչինչ չկա», — ասել է Բարանեցը:

Նա նշել է, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը համարում է վիճելի տարածք: «Մենք բոլորս գիտենք, թե ինչպես է ստեղծվել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետությունը: Այդ տարածքները մեր ընդհանուր ողբերգական պատմության մի մասն են: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ միջամտությանը Լեռնային Ղարաբաղում պատերազմին, դրան հարկավոր է նայել այդ կազմակերպությանը Հայաստանի անդամության պրիզմայով: Հայաստանն այսօր ապահովում է Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը: ՀԱՊԿ պայմանագրում այդ հողերին առնչվող կետ չկա: Եթե Ադրբեջանը զինված հարձակում գործի Լեռնային Ղարաբաղի վրա, Ռուսաստանը նույնպես ստիպված է լինելու զենքի դիմել, քանի որ Կրեմլը հակամարտության խաղաղ կարգավորման հույս ունի: Հենց որ Ադրբեջանը պատերազմ հայտարարի, Ռուսաստանը կմիանա դրան: Ռուսաստանի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բավականին բարդ խնդիր է, և պաշտոնական Մոսկվան շահագրգռված է դրա կարգավորմամբ:», — ասել է Բարանեցը:

Նա նաև նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկար տարիներ փորձում են կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, սակայն չեն կարողանում գալ ընդհանուր հայտարարի: Դրա համար երկու կողմերը ցանկանում են ներգրավել երրորդ կողմի: Ադրբեջանը հակվում է դեպի Արևմուտք և ներգրավում է ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին, իսկ Հայաստանը դիմում է Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի օգնությանը: «Եթե Ադրբեջանն իրոք ցանկանում է ԱՄՆ և ՆԱՏՕ օգնությամբ ուժով վերադարձնել տարածքները, ապա ամենամոտ ապագայում մենք ականատես կլինենք նախ տարածաշրջանային, իսկ հետո` երրորդ համաշխարհային պատերազմի: Պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև, որոնք հենվում են Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի հզորության վրա,  նշանակւոմ է, վերջին հաշվով, պատերազմ ԱՄՆ-ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև: Ոչ Ադրբեջանին, ոչ Հայաստանին, ոչ Ռուսաստանին այդպիսի պատերազմ հարկավոր չէ», — ընդգծել է ռազմական փորձագետը:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի օլիմպիական հավաքականը կոչ է անում հակամարտել խաղաղ երկխոսության միջոցով’
Հաջորդ հոդվածը‘Բրյուսելը խոստանում է պատժել Կիեւի իշխանություններին, Կրեմլը` օգտագործել իր ողջ ազդեցությունը’