‘Բարաք Օբամայի թվիթը 2017 թ. ամենամեծ թվով «լայքերն» է հավաքել’

5644

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի թվիթը 2017 թ.  սոցցանցի օգտատերերի կողմից ամենամեծ թվով «լայքերն» է հավաքել: Ընդ որում՝ Օբամային հաջորդած Դոնալդ Թրամփը, որը ֆանատիկորեն օգտագործում է Twitter-ն իր գործունեության ընթացքում, ո՛չ «լայքերի» և ո՛չ էլ «շեյրերի» թվով չի մտել անգամ տասնյակի մեջ:

Բարաք Օբամայի ռեկորդի մասին գրել է USA Today-ը՝ հղում անելով Twitter ընկերությանը: Այն թվիթը, որի մասին խոսվում է, գրվել է Վիրջինիայի հուզումների ժամանակ, երբ ԱՄՆ քաղաքացիական պատերազմի գործիչների հուշարձանները տապալելու դեմ ցույցերի մասնակիցներին մեղադրում էին «սպիտակ ազգայնականության» մեջ:

Օբաման իր թվիթում մեջբերում է ՀԱՀ առաջին սևամորթ նախագահ Նելսոն Մանդելայի խոսքը. «Ոչ ոք չի ծնվում մեկ այլ մարդու նկատմամբ ատելությամբ՝ մաշկի գույնի, ծագման կամ դավանանքի պատճառով: Մարդիկ պետք է սովորեն ատել, և եթե նրանք կարող են սովորել ատել, ապա նրանց կարելի է սովորեցնել սիրել: Չէ՞ որ սերն ավելի բնական է մարդու սրտի համար, քան դրա հակապատկերը»:

Հրապարակումից երկու օր անց թվիթն արդեն Twitter-ի գոյության ողջ պատմության ընթացքում «լայքերի» թվով զբաղեցրել էր առաջին տեղը: Այսօր այն հավաքել է 4,5 մլն «լայք» և ավելի քան 1,7 մլն «շեյր»:

Ինչ վերաբերում է ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին, ապա նա, Twitter-ի տվյալներով, դարձել է բոլոր ընտրված քաղաքական գործիչների շարքում ամենահիշատակվածը՝ թե Միացյալ Նահանգներում և թե՛ ամբողջ աշխարհում: Փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘CNN. Բանգլադեշը ծրագրում է փախստական ռոհինջաներին տեղափոխել անմարդաբնակ կղզի’
Հաջորդ հոդվածը‘Ջուրը կթանկանա 2019-ից. Ժամանակավոր սուբսիդավորում ‘