‘Բարաք Օբամայի համար «կեղտոտ ռումբ» են նախապատրաստել’

826

Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) ձերբակալել է Նյու Յորքի երկու բնակիչների, որոնք մեղադրվում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դեմ մահափորձ կազմակերպելու փորձի համար, հաղորդել է ABC հեռուստաալիքը: ՀԴԲ-ի տվյալներով՝ Գլենդոն Սքոթ  Քրոուֆորդը և Էրի Ֆեյթը մի քանի ամիս շարունակ «կեղտոտ ռումբ» են սարքել, որն օժտված էր պայթյունի ոչ մեծ էներգիայով, սակայն կարող էր ճառագայթել ռադիացիայի մահացու  չափաբաժին:

Նրանք նախատեսել էին ռումբը տեղադրել բեռնատար մեքենայի վրա և պայթեցնել հեռակառավարվող սարքի միջոցով: Կասկածյալների թիրախ պետք է դառնային «քաղաքական գործիչը» և մուսուլմանական կազմակերպությունը: Հետաքննությանը ծանոթ աղբյուրներից մեկն ասել է, որ «քաղաքական գործչի» անվան տակ նկատի են ունեցել Բարաք Օբամային: Ըստ նրանց՝ Քրոուֆորդը բազմիցս հանդես է եկել ԱՄՆ նախագահի քննադատությամբ և ասել է, որ հենց նա է մեղավոր Բոստոնյան մարաթոնի ժամանակ իրականացված ահաբեկչական գործողությունների համար:

ՀԴԲ-ն սկսել է Քրոուֆորդին հետևել անցյալ աշնանից, երբ նա մտել է սինագոգ և սկսել հարցուփորձ անել, թե ինչ զենքով կարելի է ոչնչացնել «Իսրայելի թշնամիներին, քանի դեռ նրանք քնած են»: Ձերբակալությունը կատարվել է այն պահին, երբ Ֆեյթը պետք է Քրոուֆորդին հանձներ պայթուցիկ սարքի համար անհրաժեշտ վերջին դետալները, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Արդյո՞ք ունեցանք ավելի լավ Երևան (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մեսին դատավարության պատճառով կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի մեկնարկը’