‘Բարաք Օբաման առաջադրվել է ԱՄՆ նախագահի թեկնածու’

1239

Բարաք Օբաման դեմոկրատների կողմից պաշտոնապես առաջադրվել է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու առաջիկա նախագահական ընտրություններում: Ինչպես փոխանցում է ИТАР-ТАСС-ը, չորեքշաբթի օրը նրա թեկնածությանն աջակցել են Դեմոկրատական կուսակցությունների ազգային համագումարի պատվիրակները: Համագումարն անցկացվում էր Շառլոտ քաղաքում՝ Կառոլինա նահանգում:

Շառլոտում բացի սովորական պատվիրակներից ներկա են եղել նաև նախարարներ, սենատորներ, կոնգրեսականներ, նահանգապետներ, բարձր պաշտոնատար անձինք: Պատվավոր հյուրերի թվում էր ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնը, ում և վստահված էր Բարակ Օբամայի թեկնածությունը ԱՄՆ նախգահի պաշտոնի համար նորից առաջադրելու պաշտոնական հայտարարումը:

Նախորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ն մտահոգ է Սաֆարովին ազատ արձակելու Ադրբեջանի որոշմամբ. Ռասմուսեն’
Հաջորդ հոդվածը‘Օսկանյան. Իրավական առումով խնդիր պետք է դնել Սաֆարովին վերադարձնել իր խուցը ‘