‘Բարաք Օբաման, խախտելով ավանդույթը, կքվեարկի վաղաժամկետ’

1180

ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ մտադիր է ժամկետից շուտ քվեարկել գալիք նախագահական ընտրություններում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։ Հատկանշական է, որ Ամերիկայի պատմության մեջ նման դեպք տեղի է ունենում առաջին անգամ: Օբաման իր ընտրությունը կկատարի այսօր, հարազատ Չիկագո քաղաքում: Երկրի ղեկավարը նաև կոչ է արել բոլորին հետևել իր օրինակին և նույնպես քվեարկել՝ չսպասելով  նոյեմբերի 6-ին:

Փորձագետների կարծիքով՝ այս ընտրություններում նախօրոք քվեարկելու իրավունքից կարող են օգտվել ռեկորդային թվով ընտրողներ՝ մինչև 40%-ը: Օրինակի համար՝ 2008 թ. նախագահական ընտրություններում նման կերպ է քվեարկել ամերիկացի ընտրողների 1/3-ը:

Լուսանկարը՝ Բարաք Օբամայի ֆեյսբուքի էջից

Նախորդ հոդվածը‘Վթարի ենթարկված 43 համարի երթուղայինի ուղևորներից 6-ը դուրս են գրվել հիվանդանոցից ‘
Հաջորդ հոդվածը‘«Օրվա նկարը» Օբամայից. Համբուրվող աշակերտները «փչացրել են» նախագահի լուսանկարը’