‘Բարաք Օբաման խոստովանել է, որ ԱՄՆ-ն բավականաչափ ջանքեր չի գործադրում երեխաների անվտանգության ապահովման համար’

786

Բարաք Օբաման խոստովանել է, որ ԱՄՆ-ն բավականաչափ ջանքեր չի գործադրում երեխաների անվտանգության ապահովման համար: Այս մասին երկրի ղեկավարը հայտարարել է Նյութաունի կրտսեր դպրոցում տեղի ունեցած ողբերգության զոհերի հոգեհանգստի արարողության ժամանակ, հայտնում է ИТАР-ТАСС-ը:

«Կարո՞ղ ենք արդյոք վստահ ասել, որ բավականաչափ միջոցներ ենք ձեռնարկում մեր երեխաների անվտանգության համար: Վերջին օրերին ես շատ եմ մտածել այս մասին և ինքս ինձ հետ անկեղծ լինելով ասում եմ՝ ոչ»,- նշել է Օբաման և  խոստացել մոտ ապագայում հստակ մարտավարություն մշակել Միացյալ Նահանգներում բռնությունը նվազեցնելու ուղղությամբ:

Միևնույն ժամանակ,ԱՄՆ բնակչությունը ստորագրահավաք է սկսել՝ պահանջելով փոփոխել հրազենային զենք ձեռք բերելու մասին ԱՄՆ օրենսդրությունը՝ սահմանափակելով զենքի առքուվաճառքի հնարավորությունը:  Պետիցիային մասնակցել են 120 հազարից ավելի քաղաքացիներ, մինչդեռ խնդիրը օրենսդիր մարմնում դիտարկելու համար պահանջվում էր ընդամենը 25 հազար ստորագրություն:

Նախորդ հոդվածը‘Ճապոնիայի վարչապետը հրաժարական է տվել’
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսում հրապարակել է հանրաքվեի առաջին փուլի արդյունքները. Ընդիմությունը դժգոհ է’