‘Բարաք Օբաման կշփվի Google+ սոցիալական ցանցի օգտատերերի հետ’

716

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման փետրվարի 14-ին կշփվի Google+ սոցիալական ցանցի օգտատերերի հետ, այս մասին հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությանը:

«Նախագահը վիրտուալ հարցազրույց կունենա, որը նվիրված կլինի Կոնգրեսին հղած իր ուղերձին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Զրույցը հաղորդվելու է Սպիտակ տան կայքում, YouTube սերվիսում և Google+-ում Սպիտակ տան էջում:

ԱՄՆ-ի նախագահը բազմիցս խոսել է սոցիալական ցանցերի աճող դերի և «նոր ԶԼՄ-ների» կարևորության մասին: 2011 թվականի ապրիլին նա ընտրողների հետ հաղորդակցվել է Facebook-ի միջոցով:

Նախորդ հոդվածը‘Պետեր Շմեյխել. Մոուրինյոն երբեք չի գլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը»’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը պոկել է Ս.Սարգսյանի պաստառները’