‘Բարաք Օբաման ստանձնել է Բենգազիում ԱՄՆ հյուպատոսարանում կատարված ողբերգության պատասխանատվությունը’

965

Բարաք Օբաման նախընտրական հեռուստաբանավեճի երկրորդ փուլի ընթացքում հայտարարել է, որ Բենգազիի ամերիկյան հյուպատոսարանում կատարված ողբերգության ողջ պատասխանատվությունն իր վրա է վերցնում: «Ես նախագահն եմ, և պատասխանատվությունը միշտ իմն է»,- ասել է Օբաման: Ավելի վաղ նման ելույթով հադես էր եկել նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, գրում է ИТАР-ТАСС լրատվական գործակալությունը:

Երեքշաբթի օրը երեկոյան կայացած բանավեճի ընթացքում Օբաման հերթական անգամ խոստացել է գտնել ԱՄՆ հյուպատոսարանի վրա իրականացված հարձակման մեղավորներին և կատարված ողբերգությունը քաղաքականացնելու համար քննադատել է իր հակառակորդ Միթ Ռոմնիին, ով բազմիցս  մեղադրանքներ է հնչեցրել Օբամայի վարչակազմի հասցեին այն բանի համար, որ  վերջինս չի ապահովել ամերիկացի դիվանագետների անհրաժեշտ պաշտպանությունը:

Նախորդ հոդվածը‘«Սերժ Սարգսյանը» մի բան է, «Հայաստանն»` այլ բան ‘
Հաջորդ հոդվածը‘Հայաստանից Հալեպ ուղարկված օգնությունն արդեն բաժանվում է կարիքավոր ընտանիքիներին (լուսանկարներ)’