‘Բարաք Օբամա. Իրանի կառավարությունը շարունակում է աջակցել Դամասկոսի բռնապետին’

1011

ԱՄՆ նախագահ Բարաք Օմաբան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի պատվիրակներին  կոչ է արել  «վերջ դնել բռնությանը և անհանդուրժողականությանը»: Նա իր ելույթի զգալի մասը նվիրել է ԱՄՆ-ում Սիրիայի դեսպանի շուրջ ծագած սկանդալին, հաղորդում է Euronews-ը:

Բացի այդ,  Օբաման պատասխանել է Իրանի առաջնորդ Մահմուդ Ահմադինեժադի՝ նախօրեին ԱՄՆ-ի հասցեին հնչեցրած խիստ քննադատությանը:  Նախագահն ընդգծել է, որ ամերիկացիները «կանեն անհրաժեշտ ամեն բան»՝  Իրանի միջուկային ծրագիրը կասեցնելու համար:

«Իրանի կառավարությունը շարունակում է աջակցել Դամասկոսի բռնապետին:  Կրկին ու կրկին  Իրանը չի կարողանում  ապացուցել, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում, և իր երկիրը կատարում է ՄԱԿ-ի առջև ստանձնած իր պարտավորությունները»,- հայտարարել  է ԱՄՆ նախագահը: 

Նախորդ հոդվածը‘Դանի Ալվեշ. «Ռեալը» տարօրինակ դրության մեջ է հայտնվել’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի նախընտրական գործընթացներում Ռուսաստանից միլիարդավոր դոլարներ են հոսում Վրաստան. Սահակաշվիլի’