‘Բարբարա Բուշը հուսով է, որ իր որդին չի պայքարի նախագահի պաշտոնի համար’

937

Բարաբարա Բուշը՝ ԱՄՆ նախկին նախագահների կինը և մայրը, հույս է հայտնել, որ իր  մյուս որդին՝ Ջեբը, չի պայքարի երկրի ղեկավարի պաշտոնի համար: C-Span հեռուստատեսությանը տված հարցազրույցում նա ընդգծել է, որ դինաստիական կառավարումն անընդունելի է համարում ԱՄՆ-ի դեպքում: «Կարծում եմ՝ մենք մեծ երկիր ենք, և եթե երկու-երեք ընտանիքներից ավելի չգտնենք, որոնք կարող են մասնակցել բարձր պաշտոնների համար մղվող պայքարին, ապա դա անհեթեթություն է, քանի որ մենք ունենք գերազանց նահանգապետներ և այլ հրաշալի մարդիկ»,- ասել է ԱՄՆ ամենահայտնի և ամենաազդեցիկ քաղաքական կլաններից մեկի 88-ամյա  ներկայացուցիչը: «Քենեդիները, Քլինթոնները, Բուշերը… բայց ուրիշ ընտանիքներ էլ կան, չէ՞»,- հավելել է տիկին Բուշը:

Որպես մայր՝ Բարբարա Բուշը համոզմունք է հայտնել, որ իր 60-ամյա որդին՝ Ջեբը, որն անցյալ տարի Ֆլորիդա նահանգի նահանգապետն է եղել, «ամենահարմարն է նախագահական պաշտոնի համար»: «Սակայն ես հույս ունեմ, որ նա այդ բանը չի անի, քանի որ, կարծում եմ, նրա դեմ կհամախմբվեն թե՛ իմ և թե՛ իր եղբոր բոլոր թշնամիները»,- ասել է նա՝ չճշտելով, թե ովքեր են անձամբ իր թշնամիները:

Բարաբարա Բուշի ամուսինն ու ավագ որդին՝ Ջորջ Բուշ ավագն ու կրտսերը, եղել են ԱՄՆ համապատասխանաբար 41-րդ և 43-րդ նախագահները, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘«Դ!եմ եմ» նախաձեռնության և ոչ իշխանական ուժերի համատեղ երթը(ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Իշխանությունները կնահանջեն միայն միացյալ ընդդիմության եւ ազատ քաղաքացիների ջանքերով’